Չինաստանը հաջողությամբ արձակել է «Շենչժոու-24» տիեզերանավը դեպի չինական «Տյանգուն» ուղեծրային կայան։ Երեք հոգանոց անձնակազմում կա նաև Պակիստանի քաղաքացի։
Տիեզերանավն արձակել են Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից՝ Երևանի ժամանակով ժամը 04:18-ին։
Զիշան Ալին դարձել է Պակիստանի առաջին տիեզերագնացը և կլինի «Տյանգուն» կայան այցելող առաջին օտարերկրացին։ Պեկինը ձգտում է կայանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն, որը ժամանակի ընթացքում կկարողանա փոխարինել Միջազգային տիեզերակայանին։
Ալիի նախաթռիչքային պատրաստությունը տևել է յոթ ամիս և ներառել չինարենի ինտենսիվ ուսուցում։ Նրա հետ թռչում են անձնակազմի հրամանատար Տան Հունբոն և բորտինժեներ Ու Ինը։





























