Գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի աշխատանքից․ այս մասին են վկայում RTL և n-tv հեռուստաալիքների համար Forsa սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները։
Հարցման արդյունքներով՝ Մերցի աշխատանքից դժգոհություն է հայտնել գերմանացիների 88%-ը, ինչը 2 տոկոսային կետով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ։
Ընդ որում՝ անգամ կանցլերի գլխավորած պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի կողմնակիցների շրջանում հարցվածների 60%-ը գոհ չէ Մերցի աշխատանքից։
Մինչդեռ հարցվածների միայն 11%-ն է հայտարարել, որ գոհ է Մերցի գործունեությունից։
ՔԴՄ/ՔՍՄ-ի՝ նրա կողմնակիցների շրջանում 39%-ը գոհունակություն է հայտնել կանցլերի աշխատանքից։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17–23-ը՝ 2,5 հազար ընտրողների շրջանում։ Սխալանքի թույլատրելի սահմանը ±2,5 տոկոսային կետ է։





























