Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։




























