Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի երկաթուղային կայարանում մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել՝ ընկնելով գնացքի տակ, հայտնում է The Times of Israel-ը։

Նախնական տվյալներով՝ կինը, խախտելով անվտանգության կանոնները, դուրս է եկել երկաթգծերի վրա և ընկել անցնող գնացքի տակ։

Միջադեպը գնացքների երթևեկության լուրջ ուշացումների և խափանումների պատճառ է դարձել ամբողջ երկրում։