Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորահոսքը 2026 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 5 միլիոն 553 հազար 207 մարդ։
Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5 միլիոն 421 հազար 236 մարդ (ժամանել է 2 միլիոն 726 հազար 672 մարդ, մեկնել՝ 2 միլիոն 694 հազար 564), իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 131 971 քաղաքացի (ժամանել է 66 հազար 435 քաղաքացի, մեկնել՝ 65 հազար 536)։
Ընդհանուր առմամբ ժամանել է 2 միլիոն 793 հազար 107 մարդ, իսկ մեկնել՝ 2 միլիոն 760 հազար 100 մարդ։
Ստացվում է, որ 2026 թվականի առաջին 10 ամիսներին ժամանածների թիվը մեկնածների թվից 33 հազար 007-ով ավելի է եղել։
Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվն է ավելի եղել՝ 17 հազար 101-ով։





























