ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր, զրուցել զինանձնակազմի հետ և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՊՆ-ն։




Գլխավոր շտաբի պետն այցելել է նաև ՊՆ մի շարք զորամասեր: Այցի շրջանակում ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ։




























