ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցիչ Աստիեր Սիլվենին անցանկալի անձ է հայտարարել և պահանջել փակել Փհենյանում գործող ներկայացուցչությունը։ Այս մասին նոյեմբերի 25-ին իր կայքում հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«ԿԺԴՀ-ն Սիլվենին նոտա է փոխանցել՝ պահանջելով փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը և լքել մեր երկիրը՝ իշխանությունների բացահայտ թշնամական գործողության պատճառով…։ ԿԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքների և նրա քաղաքացիների շահերի դեմ ոտնձգություններն անընդունելի են», — ասվում է հաղորդագրության մեջ։

Դիվանագետին 48 ժամ է տրվել երկիրը լքելու համար։ Համապատասխան պահանջով նոտան նրան փոխանցել է ԿԺԴՀ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Պակ Հյոն Սուն։ Ըստ հաղորդագրության՝ Փհենյանն այս որոշման պատճառ է նշել Սոնդովոնի միջազգային մանկական ճամբարը Շվեյցարիայի պատժամիջոցների ցանկում ներառելը։