Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախապես է համաձայնեցվել։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցված է եղել։ Լրացուցիչ կհայտարարենք»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե արդյոք սպասվում է Փաշինյանի այցը Ռուսաստան։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին կայցելի Մոսկվա։





























