Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ անցյալ տարվանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվում են բեռների տարանցիկ փոխադրումներ։

«Անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։ Այժմ երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնելու շուրջ», — հավելել է Բայրամովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։