Վերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվում են տնտեսական և առևտրային կապեր։ Բացի այդ, հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցման համար։