ԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանից և մի շարք այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Թրամփի վարչակազմը կարծում է, որ այդ երկրներն, աջակցելով սեփական արդյունաբերությանը, վնասում են ամերիկյան ընկերություններին։

Սպասվում է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հենց այս շաբաթ կներկայացնի Չինաստանում, Եվրամիությունում և ևս 14 երկրում արդյունաբերական սուբսիդիաների վերաբերյալ մի քանի ամիս տևած հետաքննության արդյունքները։ Աղբյուրները, սակայն, նշում են, որ ժամկետները կարող են փոխվել։

Նոր մաքսատուրքերը կտարածվեն ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա և կարող են գումարվել գործող՝ մինչև 12,5% մաքսատուրքերին։