Ստամբուլի օդանավակայանում մաքսային աշխատակիցներն Իրանի երկու քաղաքացուց առգրավել են 20,12 կգ թմրանյութ։ Դրանով ներծծված է եղել նրանց ճամպրուկներում եղած հագուստը։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի մաքսային ծառայության թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները ստուգել են Թեհրանից ժամանած իրանական ավիաընկերության ինքնաթիռը։

Մաքսայինների ուշադրությունը գրավել է երկու ուղևորի ճամպրուկների պարունակությունը։ Ուղեբեռը զննելուց հետո նրանք ձերբակալել են երկու ուղևորին։

Առգրավված թմրանյութի շուկայական արժեքը գնահատվում է մոտ 80 մլն 480 հազար թուրքական լիրա (1,58 մլն դոլար)։