Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները, նաև սևազգեստ մայրերը։

Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս, որ կանայք շատ մոտենան դռանը։

Կանանցից մեկը հայտարարեց. «Տղուս դիակը բերել են, 7 օր հոսպիտալում պահել են։ Ես իմ տղային Սպանդարյանի գերեզմանոցից հանելու եմ, բերելու եմ դնեմ էստեղ՝ Հրապարակի տոնածառի մոտ։ Էդ ժամանակ Նիկոլը, որ սահմանադրություն է ուզում փոխի, տեսնեմ՝ ոնց է փոխելու։ Այ էդ ժամանակ ինքը պետք է գա չոքեչոք ու էդքան սպանված զինվորների ծնողներից չոքի։ Նիկոլը ստախոս է, ինքը ոչ մի իր ասածը չի անում։

Աննա Վարդապետյանն իմ տղայի գործով ասել է, որ իմ տղային՝ Արթուր Ղազարյանին սպանել են, որ պետական գաղտնիք է տեսել։ Նիկոլն էլ ասեց՝ մենք ամեն ինչ կանենք։ Բա 8 տարի վեր ընկած եք, ի՞նչ եք անում։ Մենակ ձեր աթոռների համար եք կռիվ անո՞ւմ։ Մենք այսպես չենք թողնելու»։