Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի քաղաքացիներին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները։ Այս մասին հայտնում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի հակառակորդները ցանկանում են երկրի փլուզումը, սակայն քաղաքացիները «պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, միավորեն ջանքերը և, հենվելով սեփական ուժերի ու ժողովրդի մասնակցության վրա, շարունակեն առաջ շարժվել երկրի զարգացման ուղով»։
Նա նաև կարծիք է հայտնել, որ չնայած Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ զինված առճակատմանը՝ երկիրը շարունակել է զարգանալ։




























