Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանն օգտվել է առանձին տեսակի գյուղատնտեսական արտադրանքների ներմուծման սակագնային քվոտայից։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ ՀՀ կառավարության նիստում։

Քվոտաները կիրառվել են 8 հազար տոննա սառեցված տավարի և հորթի մսի, 14 հազար տոննա սառեցված խոզի մսի և 45 հազար տոննա սառեցված թռչնի ենթամթերքի ներմուծման համար։