Բրուքլինում Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափին անշարժ գույքի վաճառքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հայտնում է New York Post-ը։
«Չորեքշաբթի երեկոյան Բրուքլինի կոշեր ռեստորաններից մեկում անշարժ գույքի վաճառքի միջոցառման առիթով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հակաիսրայելական ակտիվիստները կատաղի բախման մեջ են մտել Իսրայելի կողմնակիցների հետ»,– հաղորդում է թերթը։
Պաղեստինամետ Pal-Awda շարժումը պնդում է, որ Իսրայելում գործող CapitIL անշարժ գույքի գործակալությունը Նյու Յորքում միջոցառում է կազմակերպել՝ Հորդանան գետի Արևմտյան ափի վիճելի տարածքներում հողատարածքներ վաճառելու համար։
Ընկերության ներկայացուցիչը Jewish News Syndicate-ի հետ զրույցում հերքել է այդ պնդումը։
Նյութին կից կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարների խմբերը բախվում ոստիկանների հետ։ Ոստիկանները ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմքում կողմերի տարածքային շահերն են։ Այն տասնամյակներ շարունակ տարածաշրջանում լարվածության և զինված բախումների պատճառ է դառնում։
1947 թվականին ՄԱԿ-ը ԽՍՀՄ ակտիվ մասնակցությամբ ընդունեց որոշում, որը նախատեսում էր ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին։ Սակայն ստեղծվեց միայն Իսրայել պետությունը։




























