ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը, ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։
«Հանդիպումը շատ բովանդակալից էր․ հիմնական թեմաներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու Իրանում հակամարտությունը, ինչպես նաև բոլոր ռեկորդային ձեռքբերումները, որոնց մենք միասին հասել ենք Հաագայի և Անկարայի գագաթնաժողովներում», - ասվում է Սպիտակ տան մամուլի պուլի տարածած՝ Թրամփի և Ռյուտեի համատեղ հայտարարության մեջ։
Տեքստում Մար ա Լագոյում կայացած հանդիպումը բնութագրվում է որպես «գերազանց»։
«Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի կողմից ցանկացած գործողություն թույլ չտալու կարևորությունը, որը միտումնավոր կամ ոչ միտումնավոր կընդլայներ պատերազմը, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու կարևորությունը», - հավելել են Թրամփն ու Ռյուտեն։




















