Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել Գոհաբանության տոնին սպասվող անբարենպաստ եղանակի պատճառով։

Ավելի վաղ Նյու Յորքին հարևան Նյու Ջերսի նահանգն արդեն արտակարգ դրություն էր հայտարարել։

«Գոհաբանության տոնին ընդառաջ հզոր փոթորկի մոտենալու կապակցությամբ արտակարգ դրություն եմ հայտարարում Նյու Յորքում, ինչպես նաև Նասաու, Սաֆոլք և Ուեսթչեսթեր շրջաններում»,– գրել է նահանգապետը X սոցիալական ցանցում։

Նա նախազգուշացրել է հորդառատ անձրևների և պոռթկուն քամու մասին, որոնք կարող են վտանգավոր պայմաններ ստեղծել ուղևորությունների համար։