Ադրբեջանում անցած գիշեր բախվել են երկու երկաթուղային բեռնատար շարժակազմեր:
APA-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:15-ին:
«Ադրբեջանական երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար ղեկավար Նադիր Ազմամեդովի խոսքով, բախումից հետո երկաթուղու հատվածը փակվել է: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Վթարի արդյունքում Բաքու-Աղստեւ, Բաքու-Թբիլիսի եւ Թբիլիսի գնացքները ստիպված են եղել մնալ գծերին: Երկաթուղու բացումից հետո երեք գանցքներն էլ շարունակել են ընթացքը:
Հատուկ հանձնաժողովն աշխատում է վնասը պարզելու ուղղությամբ:





























