Ի պատասխան ուկրաինական էներգետիկ օբյեկտներին ռուսական հարվածների՝ մեր հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման ոլորտի օբյեկտներին շարունակվում են, հաջորդ թիրախներն արդեն որոշել ենք։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչպես ցույց տվեց Օլեշկիում մարդասիրական գործողության փորձը, եթե Պուտինը պատերազմը դադարեցնելու որոշում ընդունի, կարող է լռություն հաստատվել։ Ուկրաինային պետք չէ համոզել, որ խաղաղությունը հնարավորինս շուտ է հարկավոր։ Մենք դա ենք ուզում։ Պետք է, որ Ռուսաստանը որոշի, որ պատերազմի ժամանակը սպառվել է»,- նշել է Զելենսկին։




























