Սպիտակ տունը կապ է հաստատել իսրայելական «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի հետ՝ նրա հետ անձնական հանդիպում կազմակերպելու համար, եթե նրան հաջողվի կառավարություն ձևավորել, հաղորդում է սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ Այզենկոտը շահագրգռված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմամբ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու Իրանից բխող սպառնալիքը։

«Յաշարի» առաջնորդը մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները։ Դրանց բարելավման հնարավորություններն ուսումնասիրելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդի գլխավորությամբ։

Մասնավորապես, հանձնաժողովը կփորձի համոզել Վաշինգտոնին չկասեցնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնել է աղբյուրը։

Բացի դրանից, Այզենկոտը մտադիր է շարունակել բանակցությունները Լիբանանի և Սիրիայի հետ։