Ես Հայաստանի նախագահին միջնորդություն եմ ներկայացրել՝ կապված Զինված ուժերում կադրային փոփոխությունների հետ։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ կադրային նշանակություններն ու ազատումները ինքնանպատակ չեն։ Վարչապետի խոսքով՝ այդ որոշումներն ընդունում են աշխատանքային կոնկրետ իրավիճակները վերլուծելուց հետո։

«Չի եղել և չի լինելու որևէ դեպք, որ ես որևէ մեկին աշխատանքից ազատեմ մեկ, երկու կամ նույնիսկ երեք պատճառով։ Պետք է առնվազն չորս պատճառ լինի, որպեսզի ես որոշում կայացնեմ նման կադրային փոփոխությունների մասին», - կրկին հավաստիացրել է Փաշինյանը։