ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Վիրաբյանը հետ է կանչվել Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Հովհաննես Վիրաբյանին հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նշենք, որ Վիրաբյանը այս պաշտոնում նշանակվել էր 2021թ. փետրվարի 25-ին։





























