ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 360.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.37 դրամ (աճել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359.5 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 387.5-393 դրամով, վաճառվում է 395–401 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.05–4.17 դրամով, վաճառվում է 4.24–4.51 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:

Եվրոն գնվում է 393 դրամով, վաճառվում է 396.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում է 4.25 դրամով: