ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության վարչական շենքին հարակից՝ Հիմնարար գիտական գրադարանի հաշվեկշռում գտնվող շենքի վերակառուցման համար հատկացվել է 141,6 մլն դրամ (մոտ 393 հազար դոլար՝ խմբ.)։ Շուրջ 700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքի վերակառուցման վերաբերյալ որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ ՀՀ կառավարության նիստում։
Նախատեսվում է շենքը վերածել բազմաֆունկցիոնալ կենտրոնի, որտեղ կանցկացվեն գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, գիտության հանրահռչակմանն ուղղված, ինչպես նաև գիտակրթական ու մշակութային այլ միջոցառումներ։




























