TRIPP նախագիծը նպատակ ունի կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի երկարամյա հակամարտությունն ու ամրապնդել ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում, գրում է The Washington Examiner-ը։
TRIPP-ի իրականացումը որոշ ժամանակով կասեցվել էր, սակայն այս շաբաթ շինարարական աշխատանքները վերջապես մեկնարկել են։
TRIPP-ը կարևոր ցամաքային առևտրային երթուղի կդառնա Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համար։ Այն Թուրքիային կկապի ավելի լայն թյուրքական աշխարհի հետ՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։
ԱՄՆ-ը կդառնա երթուղով առավել շահագրգռված կողմերից մեկը՝ ստանալով զգալի տնտեսական ներդրումներ և ամրապնդելով գործընկերությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ։
Պատմականորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը և գործնականում գտնվել նրա հովանավորության ներքո։ Մինչդեռ ԱՄՆ-ի հետ պաշտոնական հարաբերությունները մնացել են նվազագույն մակարդակի վրա։
TRIPP-ը և Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ Թրամփի նախաձեռնություններն այդ հարաբերությունները հասցրել են աննախադեպ բարձր մակարդակի՝ «Ռուսաստանի հետնաբակը» վերածելով ԱՄՆ-ի հետ մրցակցության գոտու։
Մայիսին ԱՄՆ-ի և Հայաստանի ստորագրած շրջանակային համաձայնագիրը նույնպես ընդգծում էր TRIPP-ի շրջանակում կրիտիկական նշանակության օգտակար հանածոների առևտրի կարևորությունը։ Այդ առևտուրը Վաշինգտոնի առաջնահերթություններից է։
Իրանը, որը պատմականորեն սերտ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ, ավելի ու ավելի մեծ դժգոհություն է հայտնում երթուղու առնչությամբ։





























