Գրանցված աշխատատեղերի թվով նոր ռեկորդ է արձանագրվել։ Այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի հոկտեմբերի տվյալներով այս ցուցանիշը կազմել է ավելի քան 849 հազար աշխատատեղ։ «Սա 39 հազարով ավելի է 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված ցուցանիշից և 312 հազարով ավելի՝ 2017 թվականի ցուցանիշից», - նշել է Փաշինյանը։

Նա այս փոփոխությունները կապել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և այլ որոշումների հետ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին պարզաբանել է, որ տաքսու վարորդները նույնպես ընդգրկվելու են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Այս կապակցությամբ Փաշինյանն արձանագրել է, որ բոլոր գրանցված աշխատողները ներառվելու են համակարգում։