Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստացել է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա իր հիմնադրած SpaceX ընկերության երկուական բաժնետոմս։
«Ամերիկայում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկու բաժնետոմս՝ մեկը՝ ընկերությունից, մյուսը՝ անձամբ ինձնից», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
SpaceX-ը տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերություն է, որը Մասկը հիմնադրել է 2002 թվականին։ Փետրվարին ընկերությունը միավորվել է Մասկի մեկ այլ ընկերության՝ xAI-ի հետ։





























