ԱՄՆ զինվորականներն Այովա նահանգի պաշտպանական ձեռնարկություններից մեկում իրականացրել են 4,5 տոննա կապարի ազիդի վերահսկվող պայթեցում։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնում է Associated Press գործակալությունը։

«Երկու բունկերների շուրջ, որտեղ պահվում էր 5 [ամերիկյան] տոննա (4,5 հազար կգ) կապարի ազիդ, հողապատնեշներ էին կառուցվել, իսկ կառույցները լցվել էին փրփուրով և ջրով։ Պաշտոնյաների խոսքով՝ այս միջոցները թույլ են տվել զգալիորեն կլանել պայթյունի էներգիան», — ասված է նյութում։

Գործողությունն իրականացվել է Միդլթաուն քաղաքի գործարանում։ Լրագրողների տվյալներով՝ ձեռնարկության տարածքում հզոր պայթյուն է լսվել, որից հետո երկինք են բարձրացել սպիտակ ծխի երկու ամպեր, որոնք արագ ցրվել են։

Չնայած փակ տարածքներում մնալու՝ իշխանությունների հորդորներին՝ տեղի բնակիչների մի մասը դուրս է եկել փողոց՝ պայթեցման պահը տեսնելու համար։