Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն ենթարկվել է վազէկտոմիայի` ստերիլիզացիայի նպատակով: Երեք կանանցից չորս զավակների հայր Ռոնալդոն որոշել է այլեւս երեխա չունենալ, հաղորդում է Corriere della Sera-ն:

Ֆուտբոլային աշխարհում վազէկտոմիայի դիմած ամենահայտնի մարդը ֆուտբոլի արքա Պելեն է, որը ստերիլիզացվելուց տարիներ անց ցանկացավ դարձյալ զավակ ունենալ եւ ստիպված եղավ արհեստական եղանակով բեղմնավորել կնոջը: Արդյունքում ծնվեցին երկվորյակներ: