Այսօր՝ դեկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում Բաց դռների օր էր փոքրիկների համար:
Ազգային Ժողովի բակում հանդիսավոր ամանորյա միջոցառում էր կազմակերպվել Ձմեռ պապիների, Սանտա Կլաուսների եւ Կաղանդ պապիների, նաեւ Ձյունանուշիկների մասնակցությամբ:
Փոքրիկների համար ելույթ են ունեցել հայկական էստրադայի աստղերը: Նրանց հետ շփվել են նաեւ հայկական քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները՝ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբացության ղեկավար Գալուստ Սահակյանը, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Միջոցառման ժամանակ Ձմեռ պապիկները նվերներ են բաժանել փոքրիկներին: Պետք է ասել, որ նվերների բաժանմանն առավել էնտուզիազմ դրսեւորեցին ոչ այնքան փոքրիկները, որքան ծնողները:
Հանուն արդարության պետք է նշել, որ Ազգային Ժողովի բակը հատկապես երեկոյան ժամերին իսկական հեքիաթ է հիշեցնում: Խորհրդարանի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ գեղեցիկ զարդարում է խորհրդարանի շենքը:





























