ԵԽԽՎ մոնիտորինգային  կոմիտեի նախագահ Դիկ Մարտին դեկտեմբերի 20-21-ը կայցելի Մոսկվա եւ Թբիլիսի, որպեսզի նախապատրաստի 2008 թվականի վրաց-օսական հակամարտության վերաբերյալ հաջորդ տարի կայնալիք լսումները, ասված է ԵԽԽՎ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 20-ին  Մոսկվայում Մարտին կհանդիպի Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Դեկտեմբեր 21-ին հանդիպումները կշարունակվեն Թբիլիսիում։ ԵԽԽՎ պաշտոնյան կհանդիպի Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Էկա Տկեշելաշվիլիի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ներկայացուցիչների հետ։