Մոսկվայում շարունակվում են հարձակումները ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց վրա: Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի մայրաքաղաքում երկու հարձակում է եղել Ուզբեկստանի եւ Վիետնամի քաղաքացիների վրա:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Նախիմովյան պողոտայում անսթափ վիճակում հայտնաբերվել է 22-ամյա Ուզբեկստանի մի քաղաքացի՝ բազմաթիվ վնասվածքներով:
«Տղամարդը հոսպիտալացվել է, սակայն ժամը 07:00-ի սահմաններում մահացել է»,-հաղորդել է գործակալության աղբյուրը:
Նույն օրը, Ռյազանի պողոտայում ձերբակալվել է 20 –ամյա մի մոսկվացի, ով երկու հանցակիցների հետ մեկտեղ մեղադրվում է Ուզբեկստանի քաղաքացուն ծեծելու եւ վնասվածքներ հասցնելու մեջ:
Մոսկվայի հարավ-արեւելքում անհայտ անձիք ժամը 01:00-ի սահմաններում ծեծել են Վիետնամի քաղաքացուն: Նա հոսպիտալացվել է գանգուղեղի բաց վնասվածքով եւ մի շարք այլ վերքերով:
Նշենք, որ բացի այդ, մերձմոսկովյան Դոլգոպրուդում ձերբակալվել է 14-ամյա մի դեռահաս, ով դանակահարել է 9-րդ դասարանցու: Նա եղել է Հյուսիսային Կովկասի հանրապետություններից:





























