Հայաստանի Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը անցնող տարում 24 օրինագիծ է քննարկել եւ երկու լսում անցկացրել: Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:
Քննարկված հարցերի շարքում նա ընդգծել է հասարակական կազմակերպությունների մասին, քաղաքացիական կացության օրենքում փոփոխություններ կատարելու, երեխաների իրավունքների պաշտպանության մասին օրինագծերը: Խոսելով խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրինագծի մասին՝ Սաֆարյանն ընդգծել է, թե այն կներկայացվի պատգամավորներին, երբ դրա վերաբերյալ կոնսենսուս լինի: Նա նշել է, որ 2011-ին հանձնաժողովը ծրագրում է փոփոխություններ առաջարկել փաստաբանության ամսին օրենքում:




























