Սյունիքի մարզում դուստրը հայտնվել է դատարանում մոր նկատմամբ կատարված բռնության մեղադրանքով։
Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am–ը տեղեկանում է, որ Գայանե Բ.–ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոր նկատմամբ գործադրել է բռնություն՝ հարվածներ հասցնելով և բռնի այլ գործողություններ կատարելով։
Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։



























