Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող կրթահամալիրներից մեկից «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 11-ամյա Ս․ Մ․-ն է։

Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, նշված կրթահամալիրում Ս․ Մ․-ն վիճաբանել է իր համադասարանցի՝ 11-ամյա Գ․ Գ․-ի հետ, ով բռունցքով հարվածել է Ս․ Մ․-ի քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։