Իրանի բանակը թույլ չի տա վերականգնել տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները՝ հայտարարելով, որ դրանք զգալի վնասներ են կրել հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտնել է բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամնիան, փոխանցում է իրանական Fars գործակալությունը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների ավելի քան 228 օբյեկտ և շինություն լրջորեն վնասվել կամ ոչնչացվել է։

Աքրամնիան հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններից ոչ մեկն այլևս ի վիճակի չէ օպերատիվ առաջադրանքներ կատարել։

Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները ստիպված են նավերի համար վառելիքն ու անձնակազմի համար անհրաժեշտ մատակարարումները բերել տարածաշրջանից դուրս գտնվող վայրերից։

«Մենք երբեք թույլ չենք տա վերականգնել հակառակորդի ռազմակայանները տարածաշրջանում», — հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչը։