Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին կայացած ՏԻՄ ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Գործարար» կուսակցությանը։
ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, «Գործարարը» հավաքել է ավելի քան 55 տոկոս ձայն։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը։





























