Լիբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Թահեր ալ-Բաուրը հանդիպել է Ուկրաինայում երկրի դեսպան Մոհամմեդ Աբուլ-Կասիմի հետ, որին Կիևից հետ էին կանչել խորհրդակցությունների՝ Բենղազիի ափերի մոտ նավերի վրա ուկրաինական ուժերի հարձակումից հետո։

Ինչպես հայտարարել է ալ-Բաուրը, Լիբիան մերժում է ուկրաինացի զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով երկրի ինքնիշխանության խախտում։

Նրա համոզմամբ, տեղի ունեցածը հակասում է միջազգային իրավունքին, միջազգային համաձայնագրերին և համընդհանուր ընդունված նորմերին, ինչպես նաև սպառնում է Լիբիայի անվտանգությանն ու կայունությանը։