Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերն իրականում փողերի լվացման և միջոցների հափշտակման հաջողված սխեմաներ էին։
«Այս անհեթեթ ծրագրերում ակնհայտ չէ այն, որ իրականում դրանք փողերի լվացման և միջոցների հափշտակման բավականին հաջողված սխեմաներ են եղել», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Ըստ նրա, հենց այդ պատճառով են խարդախներն այդքան վրդովված առաջին հայացքից անիմաստ թվացող ծրագրերի կրճատումից։
Չորեքշաբթի USAID-ը հայտարարել է, որ նախորդ վարչակազմերի օրոք գործակալությունն օգտագործվել է ամերիկյան արժեքներին հակասող արմատական օրակարգ առաջ մղելու համար։
Թափանցիկության ապահովմանն ուղղված ջանքերի շրջանակում գերատեսչությունը հայտարարել է իր աշխատանքի սկզբունքները բացահայտող փաստաթղթերի, ծառայողական գրությունների և ներքին նամակագրության հրապարակման մասին։




























