«Օրինաց երկիր» կուսակցությանը վերջերս անդամակցած Էդուարդ Մադաթյանը, ով հայտնի է «Խուճուճ Էդո» մականունով, դեմ չէր լինի աշխատել Հայաստանի գոյւղատնտեսության նախարարի պաշտոնում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մադաթյանն ասել է, թե իրեն նման առաջարկ չի արվել, սակայն եթե նման առաջարկ լիներ, ինչը չէր հրաժարվի:
«Ինչու ոչ: Եթե նման առաջարկ լինի, առանց վարանելու կգնամ եւ կաշխատեմ»,- ասել է Մադաթյանը:
Նշենք, որ Մադաթյանը վերջերս է անդամակցել ՕԵկ-ին եւ Էրեբունու կառույցի ղեկավարն է:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ կուսակցությունը որոշել էր պաշտոնանկ անել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Բաղդասարյանը նաեւ նշել էր, որ այս պահի դրությամբ կան մի քանի թեկնածուներ, որոնց անունը հայտնի կլինի միայն նոր տարուց հետո:





























