Ուրբաթ օրը պայթյունների սպառնալիքների պատճառով ստիպված են եղել տարհանել իռլանդական լրատվամիջոցների աշխատակիցներին։ Բացի դրանից, սպառնալիքների պատճառով խաթարվել են նաև Եվրոպայում տասնյակ ուղևորատար չվերթների չվացուցակները։
Սպառնալիքները ստացվել են մեկ շաբաթ առաջ, երբ Իռլանդիան երկու գագաթնաժողովների մասնակցելու համար կընդունի եվրոպական 50 առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Հենց հիմա մենք հարձակումների նոր ալիք ենք նախապատրաստում։ Սա միայն սկիզբն է։ Այն, ինչ տեղի է ունեցել այս շաբաթ, ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչ սպասվում է Եվրոպային մոտ ապագայում։ Շատ շուտով մենք կսկսենք պայթեցնել ձեր ինքնաթիռները, զբոսանավերը, մետրոյի կայարաններն ու գնացքները»,- ասված է նամակում, որին ծանոթացել է Financial Times պարբերականը։
Նամակի հեղինակը հայտարարել է, որ ինքն ավիաընկերություններին ուղղված սպառնալիքների համար «պատասխանատու խմբավորման առաջնորդներից մեկն է»։
Այս շաբաթ ամբողջ Եվրոպայում խաթարվել են տասնյակ ուղևորատար չվերթների չվացուցակները, իսկ մի շարք սուպերմարկետներում սառնարանային սարքավորումների հետ կապված միջադեպեր են տեղի ունեցել։
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը նշել է, որ առայժմ պարզ չէ՝ չարագործները գործում են առանձի՞ն, թե՞ սա համակարգված հարձակում է, սակայն խոստացել է «բացահայտել մեղավորներին և նրանց պատասխանատվության ենթարկել»։ Նա վստահություն է հայտնել, որ Իռլանդիան կկարողանա ապահովել գագաթնաժողովների անվտանգությունը։
Ավելի վաղ է BBC-ն հայտնել է, որ Եվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքը:




























