Աբու Դաբիում բանակցությունները պետք է տեղի ունենան երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարելով նոյեմբերի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցություններ անցկացնելու մասին, նշել է, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ու ՌԴ պատվիրակության հրավիրված անդամներին առաջարկել է քննարկել այս թեման։
«Հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի, Արաբական Միացյալ Էմիրություններում պետք է սկսվեն ուկրաինական թեմայով եռակողմ բանակցությունները»,- հայտնել է Պուտինը։
«Սկզբում, հաշվի առնելով, որ երեքշաբթի պետք է տեղի ունենան բանակցությունները, ես հրավիրել եմ գործընկերներին, որոնք մասնակցելու են այդ բանակցություններին։ Առաջարկում եմ հակիրճ խոսել այս թեմայով»,- հավելել է պետության ղեկավարը։
Խորհրդակցությանը հրավիրվածների թվում, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, նախագահի օգնականներ Վլադիմիր Մեդինսկին է, որը գլխավորում է բանակցություններում ռուսական պատվիրակությունը, և Յուրի Ուշակովը, փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։




























