Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։
Ամփոփված տվյալների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը, իսկ իրավաբան գիտնական անդամ՝ Վարազդատ Սուքիասյանը։
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։




























