Դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արեւելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը, բացի ինքնաձիգերից, կիրառել է СВД տիպի դիպուկահարային հրացաններ, РПК եւ ПК տեսակի գնդացիրներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է:





























