ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի շրջանում նորագույն տորպեդային զենքի փորձնական կրակոցներ է իրականացրել, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Նոյեմբերի 9-ին... իրականացվել է ԿԺԴՀ-ի բոլոր մակարդակների պաշտպանական գիտահետազոտական հաստատությունների համատեղ մշակած նորագույն տորպեդային զենքի փորձնական կրակոց», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փորձարկումը «հաստատել է նորագույն արագընթաց տորպեդային սպառազինության համակարգի մարտական արդյունավետությունը»։

Տորպեդային սպառազինության այս համակարգը ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի սպառազինության մեջ կմտնի 2027 թվականի սկզբից, հայտնել է գործակալությունը։