Մոսկվայում վախճանվել է ակադեկոս, ֆիզիկայի ասպարեզում 2003թ. Նոբելյան մրցանակակիր Վիտալի Գինզբուրգը։ Նա 93 տարեկան էր եւ վերջին ժամանակներս՝ ծանր հիվանդ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, գիտնականը մահացել է կիրակի երեկոյան։ Ֆիզիկոսն աշխատում էր օպտիկայի, տեսական ֆիզիկայի ոլորտում, ուսումնասիրում գործընթացները պլազմայում։ 1998թ. նրա նախաձեռնությամբ կազմավորվեց սուտ գիտության դեմ հանձնաժողովը։ Հայտնի դարձան նաեւ գիտնականի հայտարարությունները կրոնի առնչությամբ.Գինզբուրգը իրեն հետեւողական աթեիստ էր համարում։
2003թ. նա, երկու այլ գիտնականների՝ Աբրիկոսովի եւ Լեգգետի հետ, ֆիզիկայի բնագավավառում Նոբելյան մրցանակի են արժանացել։
Գործընկերների կարծիքով, Գինզբուրգն «ունիվերսալ» անձնավորություն էր, գրում է K2kapital-ը։ «Նեղ մասնագիտական ոլորտում քիչ ֆիզիկոսների կարելի է ունիվերսալներ կոչել։ Նրանց թվին, անկասկած, դասվում էր Գինզբուրգը. նրա աշխատանքները հիմք են դարձել ժամանակակից գիտության բազմաթիվ ուղղությունների համար»,- ասում են նրանք։




























