Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Մյուս պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ է տարել Պյոտր Սվիդլերի նկատմամբ, իսկ Ռուսլան Պոնոմարյովը ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի, Պետեր Լեկոն` Վասիլի Իվանչուկի, Բորիս Գելֆանդը՝ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, իսկ Վիշվանաթան Անանդն ու Լեւոն Արոնյանը կիսում են 2-3-րդ տեղերը:
Նոյեմբերի 9-ին մրցաշարում հանգստյան օր է հայտարարված:
Հիշեցնենք, որ մրցաշարն անց է կացվում նոյեմբերի 4-14-ը` նախ «Նացիոնալ» հյուրանոցում, ապա` ԳՈՒՄ-ի շքասրահում:
Տալի մրցաշարին հաջորդելու է արագ շախմատի աշխարհի առաջնությունը:



























