Հայաստանում կվերանայվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական վարկերի վճարումների չափը։ Այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա պարզաբանել է, որ նախագիծը դեռ մշակման փուլում է, իսկ փոփոխությունները կգործեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում՝ 2027 թվականի հունվարի 1-ից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրել է, որ այսօր սոցիալական վարկերը տրամադրվում են հավասար չափով՝ անկախ քաղաքացու աշխատավարձի չափից։ «Կարծում եմ՝ 10 մլն դրամ ստացող մարդկանց սոցիալական վարկերի չափը պետք է կրճատել և այդ միջոցներն ուղղել 100 հազար դրամ ստացողներին», — ընդգծել է նա։





























