ՀՀ նախագահի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Ծովինար Համբարձումյանին հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,–ասված է հրամանագրում։

Նշենք, որ Ծովինար Համբարձումյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2024–ի հոկտեմբերի 24–ին։ Իսկ մինչ այդ նա Իտալիայում, Մալթայում և Սան Մարինոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել։